Հնդկական և չինական իրավաբանական ընկերությունների առաջին միությունը

Չինաստանի Գուանչժոու քաղաքում գործող «Guangda law» իրավաբանական ընկերությունը համագործակցության միության մեջ է մտել Հնդկաստանի Նոր Դելի քաղաքի Singh & Associates ընկերության հետ: Սա իրավաբանական ոլորտում, չինա – հնդկական առաջին նմանատիպ գործարքն է։
Չինաստանի Գուանչժոու քաղաքում գործունեություն իրականացնող «Guangda law» իրավաբանական ընկերությունում լիադրույք աշխատում են 116 իրավաբաններ, որոնք իրենց հաճախորդներին իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ են առաջարկում։
«Singh & Associates» իրավաբանական ընկերությունը ունի 46 իրավաբան, որոնք գործունեություն են ծավալում Հնդկաստանի տարածքում գտնվող 4 գրասենյակներում, ինչպես նաև Նյու Յորքում գտնվող իրենց ներկայացուցչությունում:
Հղում կատարելով «Asian Legal Business»-ին, «Global Legal Post»-ը տեղեկացնում է, որ ընկերությունները նախատեսում են ապահովել Չինաստանի և Հնդկաստանի միջև կատարվող մի շարք միջսահմանային գործարքների իրավաբանական սպասարկումը։

Աղբյուրը՝ Իրավաբան.̗net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել