Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին. Հովհաննես Մանուկյան

ՄԻԵԴ-ը երեք վճիռ էր կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնց արդյունքում կառավարությունը 70 հազար եվրո փոխհատուցում պետք է տա:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռները մտահոգիչ լինելով հանդերձ, չպետք է որդեգրել վայրենի արտահայտչաձևեր. «Մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում: Չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որոնց արդյունքում որևէ դատավոր չի ցանկանա գալ և աշխատել այդ համակարգում: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա շատ կարևոր է երկրի համար»,-հավելեց պարեն Մանուկյանը:

Իսկ որպես խնդրի լուծման մեխանիզմ նախարարը առաջարկեց, որ պետք է դատական համակարգը բերել այնպիսի մակարդակի, որպեսզի համակարգում սխալների հավանականությունը լինի շատ քիչ: Ամենաիդեալական դատական համակարգում էլ լինում էն սխալներ, բայց մենք պետք է արդյունավետությունը բարձրացնելով գանք խնդիրների նվազեցման:

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել