Վանաձոր քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ երեկոյան վերադառնալով տուն` նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, բնակարանի գույքը՝ խառնված, իսկ 750 հազար դրամ արժողությամբ հեռուստացույցը պատից պոկել և փաթաթել են 36.000 դրամ արժողության ծածկոցի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Կինը վառել է լույսը ու տեսել իր հարևանի ընկեր Գարիկին, որը խնդրել է ոստիկանություն չհայտնել և հեռացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարիկը 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն է: Վերջինս ձերբակալվել է: Կատարվում է քննություն: