ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին և պարգևատրել դատավորի

Մարտի 9-ին և 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Հովհաննես Ավագյանին, ՀՀ վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Գրիգոր Առաքելյանին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Ավագյանը, Գրիգոր Առաքելյանն ու Տաթևիկ Գրիգորյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի ՆՀ-218-Ա հրամանագրով:

10384902_1566330473635174_6052174530009231724_nՀովհաննես Ավագյանը ծնվել է 1981 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2005 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան: 2009 թվականին ավարտել է Երևանի <<Գալիք>> համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է <<Բիոլինկ>> ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն: 2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնում: 2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գործավարի պաշտոնը: 2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականի, ավագ օգնականի, պալատի նախագահի ավագ օգնականի պաշտոնները: 2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

DSC00155-copy-440x293Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1989 թվականի մարտի 18-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում: 2005 թվականից մինչև 2011 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2011 թվականից հանդիսացել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի հայցորդ, 2013 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է <<Կարդինալ Ինթերնեյշնլ>> ՍՊԸ-ում` որպես իրավաբան, 2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, 2011 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 2014 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի ունկդիր, 2014 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

1491766_1566331273635094_7597441972777189485_nՏաթևիկ Գրիգորյանը ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում: 2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը, 2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, 2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, 2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, 2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, 2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, 2014 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նրանք` իրենց մասնագիտական գիտելիքների ու պատրաստվածության շնորհիվ ըստ պատշաճի կիրականացնեն արդարադատություն և մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:

Արման Մկրտումյանը շնորհավորել է նաև Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Սմբատյանին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան` ՀՀ դատական համակարգում նրա բազմամյա գործունեության ու արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար, ինչպես նաև ընթերցելով Արթուր Սմբատյանին պարգևատրելու մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 07Ա որոշումը` վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրն ու հուշանվեր ժամացույցը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել