Փետրվարի 22-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ավտովթար Ծաղկաձորում. կա տուժած
