Ոստիկաններին տեսնելով՝ թմրամիջոցը գցել է ձեռքից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1996 թ. ծնված Գոռ Ա.-ին և 1982 թ. ծնված Եգոր Մ.-ին:
Պարզվել է, որ գիշերը, ժամը 03.30-ին, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ Գոռ Ա.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գետին է գցել ինչ-որ բան, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է մեկ կաթոցիչ և թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: 
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել