Կոռուպցիայի մեղադրանքով մահապատժի է ենթարկվել չինացի միլիարդատերը

Չինաստանի խոշորագույն հանքարդյունաբերական կորպորացիաներից մեկի «Հանլոնգ գրուփի» (Hanlong Group) նախկին նախագահ, միլիարդատեր Լյու Հանի մահապատիժը ի կատար է ածվել երկուշաբթի առավոտյան: Նա մեղադրվում էր սպանությունների և հանցախումբ ստեղծելու համար տեղեկացնում է «Xinhua news» լրատվական գործակալությունը:

Պեկին, (Սպուտնիկ) – Կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգի Գերագույն ժողովրդական դատարանը նույնպես մահվան դատավճիռ է կայացրել Լյուի չորս հանցակիցների նկատմամբ, ներառյալ նրա եղբորը Լյու Ուեյին: Եվս հինգ մարդ մահվան են դատապարտվել, սակայն դատավճռի ի կատար ածումը հետաձգվել է երկու տարով; Եվս չորսը դատապարտվել են ցմահ բանտարկության:

Ընդահանուր առմամբ այս գործով 36 մարդ է դատապարտվել:

Դատարանը նշել է, որ այդ հինգը նախքան դատավճռի ի կատար ածվելը հանդիպել են իրենց մերձավոր ազգականներին: Այսպիսով «դատապարտված հանացգործների իրավունքները ամբողջապես պաշտպանվել են»: ավելացրել է դատարանը:

Ըստ դատավճռի, Լյու Գանեմի ղեկավարած հանցախումբը «ապօրինաբար մենաշնորհել էր Սիչուան նահանգի Գուանգան քաղաքի Մոլեխաղեր բիզնեսը, բռնացել տեղացիների վրա եւ լուրջ վնաս հասցրել տեղական տնտեսությանը և հասարակական կարգին»:

Հնացախմբի անդամները հանցագործ գործունեության մեջ ներգրավված են եղել 1993թ.-ից, հիմնականում Սիչուան նահանգում, տեղեկացնում են Չինաստանի իշխանությունները:

Վերջին ամիսներին Սիչուան նահանգում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես ստուգման են ենթարկվել:.

Սիչուանը համարվել է Չինաստանի ներքին անվտանգության նախկին պետ Չժու Յոնգկանգի հեակետային բազան: Ներկայումս Չժու Յոնգկանգի կոռուպցիայի հյետ կապը նույնպես ստուգվում է:

Չժուն Չինաստանի պետանվտանգության նախարարության ղեկավար է դարձել 2003 թվականին և վերահսկում էր Չինաստանի անվտանգության ապարատը և իրավապահ հաստատությունները:

Նա ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին և հանդիսանում է Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հայտարարծ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալված և դատախազությանը հանձնված ամենավերջինը ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել