Ավազակային հարձակում. տան անդամներին պառկեցրել են հատակին

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քնչական բազմաբնույթ միջացառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցելով ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ բացահայտել են հանցագործությունը:

Փետրվարի 9-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող երեք անձինք:

Վերջիններս ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել