Քաղաքացին, որը դիմել էր ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն, ցանկանումէր վերականգնել իր եղբոր խախտված իրավունքները,քանի որ վերջինս տվյալ պահին գտնվում էր ՀայաստանիՀանրապետության տարածքից դուրս:
Քաղաքացին չափից ավելի զայրացած էր, քանի որ կատարելով օրենքի պահանջները, նրա եղբոր նկատմամբ չէրկիրառվել համապատասխան ակտը, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ իրավապահ մարմինները գործի լուծմանհամար ակնկալում են ստանալ որոշակի գումար:
Մասնավորապես, ըստ քաղաքացու հայտնած տվյալների, իր եղբայրը ժամանակին խուսափել է զինվորականծառայությունից, որի արդյունքում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետապնդում, սակայնըստ համապատասխան իրավական ակտում կատարված փոփոխությունների՝ այն անձը, որը խուսափել էզինվորական ծառայությունից` վճարելով համապատասխան գումար, կարող է ստանալ զինվորական գրքույկ, իսկ նրանկատմամբ հարուցված քերական գործը պետք է կարճվի, հետևապես, հետապնդումը՝ պետք է դադարեցվի:Քաղաքացին հայտնեց, որ եղբայրը կատարել է օրենքով նախատեսված բոլոր վճարումները, սակայն նրա նկատմամբքրեական հետապնդումը չի դադարեցվել և քրեական գործը չի կարճվել:
ՇՊԱԿ-ի իրավաբանները բազմակողմանի ուսումնասիրելով գործը և այն կարգավորող իրավական ակտերի պահանջները, հանգեցին հետևյալ եզրակացությանը. 2004թ.-ի մարտի 4-ին ուժի մեջ մտած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի, և դրանում 2009թ.-ի ապրիլի 29-ին կատարված փոփոխությունների և լրացումների» համաձայն՝ «1991թ.-ի գարնանային զորակոչից օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված և մինչև 2009թ.-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած կամ սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետմամբ իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիները յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են վճարել գումարներ, որի հիմանվրա էլ դադարեցվում է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և քաղաքացուն տրվում է զինվորականգրքույկ՝ վերջինիս հաշվառելով պահեստազորում»:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ՇՊԱԿ-ի իրավաբանները խորհուրդ տվեցին քաղաքացուն ևս մեկ անգամ նույնպահանջով ներկայանալ իրավապահ մարմիններին, սակայն, այս անգամ ներկայացնելով ՇՊԱԿ-ի կողմից կատարվածուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրակացությունը: Համապատասխան իրավապահ մարմիններըտեղեկանալով այն փաստին, որ քաղաքացին իրազեկվել է իր եղբոր խախտված իրավունքների վերականգնմանեղանակների մասին, անմիջապես կատարեցին քաղաքացու պահանջը: Արդյունքում, քաղաքացու կողմից ՀՀ ՎայոցՁոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին ժամանակին դիմելու միջոցով իրավապահմարմինները կայացրեցին որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին, որի հիման վրա էլ քրեական գործովվարույթն ավարտվեց: