Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ Արշակյանը գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում:
Ինպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արտակ Հարությունյանը լրագրողների հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ նշել էր, որ ներկայումս համակարգում իրականացվող բարեփոխումների հիմնական տրամաբանությունն է նվազագույնի հասցնել տեսուչ-քաղաքացի շփումը` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:
Ըստ նրա` միանշանակ է այն փաստը, որ բարեփոխումների ծրագիրը իրականացնելուց հետո, ճանապարհային ոստիկանությունը կհասնի համակարգում կոռուպցիայի հաղաթահարմանը: Քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով ՃՈ պետը կոչ էր արել տեսուչների հետ չգնալ «համաձայնության» և «փոխհամագործակցության»: