Գյումրի քաղաքի փողոցներում լարված է (լրացվում է)

Այս պահին Գյումրի քաղաքի փողոցներում լարված վիճակ է, քաղաքացիներին ցրելու նպատակով հատուկ ջոկատայիններ են դուրս բերվել: Ցուցարարները հարձակում են փորձում գործել ռուսական հյուպատոսարանի վրա: Այս պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև:

***

19:59

Այս պահին իրավիճակը հանդարտվել է: Հատուկ ջոկատայինները թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ հյուպատոսարանի շենքին:

***

20:02

Բախումների արդյունքում վնասվել է քաղաքացիներից մեկը: Ժամանել է Շտապ օգնության մեքենա:

***

20:04

Այս պահին բախումներ չկան: Հատուկ ջոկատայինները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանին:

20:10

Հատվածաբար տեղի են ունենում բախումներ: Ցուցարարներից ոմանք հայհոյում են հատուկ ջոկատայիններին ու հարվածում նրանց:

20:50

Նախնական տեղեկություններով Գյումրիում ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում մոտ 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել