Արտահանձնման, հանձնման մասին խոսք չկա, խոսքը փոխանցման մասին է: Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնում է, որ միջպետական պայմանագրերով և այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի դատավարությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքից:

Նրա խոսքով՝ քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում, և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից: Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե 102-րդ ռազմաբազան ևս Հայաստանում է, Անդրեասյանը նկատեց, որ միջպետական համաձայնագրով՝ 1-ին հոդվածով, կասկածյալը գտնվում է Հայաստանի տարածքում, և արտահանձնման, հանձնման մասին խոսք չկա, խոսքը փոխանցման մասին է: «Կարծում եմ՝ գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այս փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- ասաց ՄԻՊ-ը: Անդրեասյանը նշեց, որ ինքը չի ուսումնասիրել գլխավոր դատախազության հայտարարությունների հակասությունները:

«Կարծում եմ՝ գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այս փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- ասաց ՄԻՊ-ը: Անդրեասյանը նշեց, որ ինքը չի ուսումնասիրել գլխավոր դատախազության հայտարարությունների հակասությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել