Ինչպես հաղորդել էինք, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնա Սերգեևնայի սպանության դեպքի առթիվ։
49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.20-ին, ձերբակալվել է 1951 թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: