Վանաձորում կատարված սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել

Ինչպես երեկ հաղորդել էինք, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնա Սերգեևնայի սպանության դեպքի առթիվ։ 
49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.20-ին, ձերբակալվել է 1951 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել