ՃՏՊ Գյումրի քաղաքում. կան տուժածներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ Մարմաշենի խճուղում` ռուսական թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՕՍ 414 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.) և առանց պետհամարանիշի մոտոցիկլետը, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդ 1993 թ. ծնված Ա. Ս.-ն  և ուղևոր 1995թ. ծնված Ս. Վ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս.Վ.-ինը` ծանր: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել