Ադրբեջանի դատախազության աշխատողները ներխուժել են «Ազատության» գրասենյակ

Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն:

Ինչպես հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, գրասենյակում ներկայումս խուզարկություն է իրականացվում, անջատված են հեռախոսներն ու ինտերնետը, աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ համակարգիչներին, բյուրոյի աշխատակազմի մի մասն էլ դրսում է մնացել՝ չկարողանալով շենք մտնել: Այս մասին տեղեկանում ենք Azatutyun.am-ից:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել