ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը

ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայից ստացված հրավերի համաձայն` դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կայանալիք «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը բազմաբևեռ աշխարհի պայմաններում և ժամանակակից փուլում հավանական դաշնակիցները» խորագրով ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել