«Փոխարժեքը կայունացել է». Վաչե Գաբրիելյան

Դեկտեմբերի կեսերին ֆինանսական շուկայում արձանագրված տատանումների վերաբերյալ Կառավարության այսօրվա նիստին զեկույցով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա նշեց, որ փոխարժեքը կայունացել է. «Հայաստանի տարադրամի փոխանակման կետերում ներկայումս գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ: Բացի այդ, դեկտեմբերի 16-17-ին շուրջ 94 խանութ փակված էին և չէին գործում, սակայն իրավիճակը շտկվեց: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամեն օր ստանում ենք դիտանցման արդյունքները, որոնցից պարզ երևում է, որ խոշոր խանութներում ու գազալցակայաններում ևս կան կայունացման միտումներ: Այժմ խանութները ապրանքները վաճառում են հստակ գնով և տատանման ենթակա չեն»,- ասաց պարոն Գաբրիելյանը:

Պարոն Գաբրիելյանը նաև հաղորդեց, որ աշխատանքային խումբը մի շարք քայլեր է նախաձեռնել. «Մասնավորապես կներկայացնի հայեցակարգ, որպեսզի տատանումները դառնան կարգավորելի: Կներկայացնենք ավելի երկարաժամկետ աշխատանքների նախագիծ: Այս պահին մենք ունենք կայուն իրավիճակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել