ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել աղջնակի հետ:
Բացի այդ, 2014թ. հունիսի 26-ին Ռ. Ստեփանյանը Մ. Հ.-ի հետ գնացել է հոր ընկերոջը պատկանող, վերանորոգման մեջ գտնվող բնակարան, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել տասնչորս տարին չլրացած աղջնակի հետ:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: