Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական կենտրոնը հաղորդում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի կալանավոր Կ. Մ.-ին տեսակցության եկած փաստաբան Գ. Վ.-ին: Վերջինիս մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսի չորս լիցքավորիչ: Երեք լիցքավորիչի մեջ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 66,4 գրամ կանաչավուն բուսական զանգված:

Որոշ ժամանակ անց Գ. Վ.-ն փորձել է ազատվել իր մոտ պահված ևս մեկ լիցքավորիչից: Այն առգրավվել է, և բացելուց հետո պարզվել է, որ լիցքավորիչի մեջ առկա է ևս 10,7 գրամ կանաչավուն բուսական զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել