Վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում:

Վարչապետն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և գործադրել անհրաժեշտ ջանք՝ գործարանի հետագա գործարկման համար:

Տեղեկացնում է ՀՀ Կառավարության կայքը։

Լուսանկարը՝ gon.am

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել