Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 8-ին այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին: Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին:

Տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

Լուսանկարը՝ president.am

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել