Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից ՀՀ ՃՈ ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացուհի, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 6-ին Մալաթիայի տարածքում ավտովթարի հետևանքով: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 11/2 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ»  և  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.10-ին,  Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 34 հասցեի դիմաց  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում   «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  մայթեզրի ծառին, ինչի հետևանքով 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն  գյուղում  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել  փոսը: Պատահարի հետևանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ Ե-30»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրին կայանված «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎ Ե-30»-ի վարորդը  և «Օպել-Զաֆիրա»-ի վարորդը, որը կանգնած է եղել իր ավտոմեքենայի դիմաց, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 8-ին, ժամը 2.20-ի սահմաններում, Գյումրիի Ա. Մանուկյան փողոցի սկզբնամասում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի  հետևանքով ուղևորուհին   մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 4.20-ին, Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների հատվածում   «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին,   «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց  «ԳԱԶ-31023» մակնիշի ավտոմեքենա է բախվել  պողոտայի բաժանարար բետոնե պատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում,   Արարատի Սայաթ Նովա գյուղի հատվածում «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի հատվածում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհի կողնակում կայանված «Ջիպ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-21063»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցում «ՎԱԶ-21150»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և  ընկել ջրատարը, ապա հետո բախվել քարե պարսպին: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Ճամբարակ ճանապարհի 46-րդ կմ-ին «ԿամԱԶ-5321 53»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, սահքի վիճակում 30 մ կողաշրջված առաջ ընթանալուց հետո դուրս է եկել ճանապարհից և ընկել ճանապարհի ձախակողմյան ձյունածածկ հատվածը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Վարդենիսի Լեռնագործների փողոցում  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճանապարհի եզրին կայանած «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-21099» -ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի թափքը թեքվել և հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Բեռնատարի վարորդը  ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել