Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի – Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ` «Արևիկ» ցուցանակի մոտակայքում ժայռաբեկոր է ընկել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Հրշեջ-փրկարարները «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։