Այրվել է ավտոմեքենա

ՀՀ Տարածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝
Դեկտեմբերի 8-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին այրվում է «ՎԱԶ – 2106» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը05.00-ին, մարվել՝ 05.08-ին:
Մ5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում այրվել է Ա. Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի 10 ՍՕ 406 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհի 98-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34MP776 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել` 23.30-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել