Պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:

Պարզվել է, որ հարկադիր կատարողը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններ Մանվել Մ.-ից գանձել է 40 հազ. 863 ՀՀ դրամ, Արմեն Մ.-ից` 57 հազ. 439 ՀՀ դրամ և Անուշ Հ.-ից` 138 հազ. 100 ՀՀ դրամ, նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել