Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած հատվածը:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաեւ Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները:
Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար: