Ինչո՞ւ վարչապետը օրակարգից հանեց պետական գույքի օտարման մասին նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը օրակարգի 28-րդ հարցով ներկայացրեց Պետական գույքն օտարելու մասին նախագիծը: Պարոն Սահակյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները՝ (այսուհետ՝ գույք) (բնակելի տուն 394.2 քառ. մետր, ավտոտնակ 28.3 քառ. մետր, կաթսայատուն 27.7 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք նշված տարածքում բնակվում են քաղաքացիներ: Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ տնտեսական դատարանի 07.08.2007թ. թիվ ՏՍ-964 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած 120.737.57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի պարտավորության կատարման նպատակով որպես հրաժարագին սեփականության իրավունքով պարտատիրոջն են հանձնել նշյալ անշարժ գույքը: Միաժամանակ հաշտության համաձայնությամբ հաստատվել է, որ Պարտատերը պետք է իրացնի տվյալ գույքը և ստացված միջոցները հաշվեգրի ՀՀ պետական բյուջե՝ որպես վարկային պարտքի մարում: Համաձայնագրի առարկա հանդիսացող բնակելի տան գնման նախապատվության իրավունքի ժամկետը սպառվել է, ուստի առաջարկվում է Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող շենք շինությունները ներկայացնել օտարման:
«Հասկացանք, որ պետական գույք է պարտքով, բայց սոցիալական խնդիր է առաջանում, ես առաջարկում եմ այս նախագիծը հանել օրակարգից, լրացուցիչ քննարկելու համար»,- ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել