Քաղաքացու հաղորդմամբ` բռնության գործադրմամբ իրեն ապօրինաբար տարել են հոգեբուժարան

Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել