Հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց. ՃՏՊ Գյումրիում

Նոյեմբերի 9-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից:

Աղբյուրը փոխանցում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հինգ տուժած տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել