Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:
Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից: Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը մասնավորապես Եվրասիական միության շրջանակներում: ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծլ են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան:
Լուսանկարը՝ moj.am-ի: