Ամփոփվել են հայ-բելառուսական երկկողմ ռազմական համագործակցության արդյունքները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 3-ից 6-ը Հայաստանում է գտնվում Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
Այցի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած բանակցությունների ընթացքում ամփոփվել են հայ-բելառուսական երկկողմ ռազմական համագործակցության 2014թ. արդյունքները, մշակվել է 2015թ. համագործակցության պլանի նախագիծը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը Բելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015 թվականի պլանը:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել