Կրտսեր մասնագետի թափուր պաշտոն դատական դեպարտամենտում

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության կրտսեր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչության կրտսեր մասնագետը Վարչության պետի հանձնարարությամբ կամ Վարչության աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական պրակտիկայի ուսումնասիրություններ և կատարված աշխատանքների արդյունքների մասին ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ  նյութեր, կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ կազմում տեղեկանքներ, պրակտիկայի ամփոփման արդյունքներով` տեսություն, քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները` կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ և դրանք  ներկայացնում  է  Վարչության պետին, ժամանակին կատարում է Վարչության պետի հանձնարարությունները, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության կրտսեր մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն իրավաբանական կրթություն.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.11.2014թ.:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա03.12.2014թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք.Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ տեղեկությունը հասանելի է ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել