Պրահյան գործընթացի շրջանակներում Բեռլինում անցկացվեց բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

Հոկտեմբերի 27-ից 30-ը ՀՀ ՏԿՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը Լեհաստանի ներքին գործերի նախարարության և Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրավերով մասնակցեց Բեռլինում Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված միգրացիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքից:

Նիստի ընթացքում, Պրահյան գործընթացի 5-րդ տարին լրանալու կապակցությամբ, նախ և առաջ ներկայացվեց, թե որտեղից սկսվեց այդ գործընթացը և որտեղ է այն հասել: Ամփոփվեցին Լեհաստանի Պոզնան քաղաքում անդամ պետությունների միգրացիոն հարցերով նախարարների կողմից ընդունված 2012-2014թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր ծրագրերի արդյունքներին նվիրված ձեռնարկները, ինչպես նաև ներկայացվեցին երեք նոր ծրագրերի ընդհանուր բնութագրիչները:

Նիստի նախօրեին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի Արևելյան հատվածի պատասխանատու Մարտին Պլյուիմի հետ նախատեսված առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանում տվյալ կազմակերպության հիմնման, ինչպես նաև միգրացիայի և սահմանային կառավարման հարցերում ծրագրի իրականացման պրակտիկ ասպեկտները:

Լուսանկարը՝ smsmta.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել