ԱԻ նախարարը պատվավոր փոխգնդապետի կոչում է շնորհել

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս.Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների կառուցման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման աշխատանքների և ճանապարհների անցանելիության մասին:
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարամյա անբասիր ծառայության, նվիրվածության, բարձր պատասխանատվության, ինչպես նաև հրշեջ պահպանության ծառայության նվիրյալների մասին ժամանակագրական մանրամասներով գրված գիրք-ալբոմի ստեղծման կապակցությամբ, «Փրկարար ծառայության պատվավոր փոխգնդապետ» -ի կոչում շնորհեց պաշտոնաթող փրկարարական ծառայության մայոր Համլետ Մամիկոնի Գալստյանին:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել