ՀՀ 2015թ. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներ ԱԺ-ում

ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը նախատեսված է հոկտեմբերի 28-ին ժամը 10:00: Այնուհետև հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների առանձին նիստերի անցկացում:

Մինչև նոյեմբերի 6-ը տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում: ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները պետք է ներկայացնեն ԱԺ աշխատակազմ: Նախատեսված է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է ՀՀ կառավարություն:

Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդես կգա առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու մասին։

Մանրամասները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել