ՃՏՊ Դավիթաշեն վարչական շրջանում. կան տուժածներ (Լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Ֆորդ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ “Ֆորդ” մակնիշի 34LF228 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա. ծնվ. 1951թ.) բախվել է “Մերսեդես” մակնիշի 35TS204 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Հ. Բ.) և կողաշրջվել:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը՝ պարամեդիկները ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

IMG_3888-11459-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3892-11460-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3894-11461-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3895-11462-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3896-11463-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3905-11465-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3906-11466-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_3909-11467-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել