ԲՍՓ-ն չի՞ կատարում դատարանի` ուժի մեջ մտած որոշումը

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի կատարում դատարանի` ուժի մեջ մտած վճիռը: Պնդում է թոշակառու Հրաչյա Ավետիսյանը, ում հաշմանադամության խումբը առաջինից երկրորդի էր իջեցրել ԲՍՓ-ն: 2011թ.-ից գործակալությունն իր կնոջ հաշմանդամության խումբը նույնպես իջեցրել էր: Այս քաղաքացիների խնդրին Իրավաբան.net-ը մշտապես անդրադարձել է:

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի աջակցությամբ թոշակառուները կարողացել են դատարանում վերականգնել իրենց հաշմանդամության խմբերը, սակայն պարոն Ավետիսյանի խոսքերով` չնայած որ օգոստոս ամսից իր գործով դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, իրեն փոխհատուցում չեն տվել. «Դատարանը մի օրինակը ինձ ուղարկել է, նրանք պարտավոր էին արդեն վերականգնել իմ առաջին խմբի հաշմանդամության կարգը, ինձ ուղարկեին տեղեկանք, և երկու տարվա կարգի գումարի տարբերությունը, որը կազմում է 3000 ամսական, ինձ վճարեին, որը նրանք առ այսօր չեն կատարել»,- ասաց շահառուն:

ԲՍՓ-ից Իրավաբան.net-ին տեղեկացրեցին, որ նշյալ փոխհատուցումը գործակալությունը չի իրականացնում, այլ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը. «Մենք հոկտեմբերի 24-ին նշյալ քաղաքացու փոփոխված որոշումը ուղարկել ենք համապատասխան մարմին, միաժամանակ պատասխան է գրվել Հրաչյա Ավետիսյանին, որ ինքը կենսաթոշակների հարցով պետք է դիմի Սոցիալական ապահովության պետական ծառայություն, ԲՍՓ-ն չի կարող կենսաթոշակ վճարել»,- փոխանցեց ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել