Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, որի հետևանքով ուղևորը և վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գևորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի