Իրազեկում վարորդներին. զգուշացե՛ք 100 հազար դրամ տուգանվելուց

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում մի քանի խախտում է առկա, որոնց պարագայում ՃՈ տեսուչը վարորդին տուգանում է 100 հազար դրամով:

Օրենսգրքի 1235 հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է 100 հազար դրամ տուգանք, եթե քաղաքացին տրանսպորտային միջոցը վարում է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով: Նույն հոդվածի 5-րդ մասով տրանսպորտային միջոցը տնօրինողը հաշվառման համարանիշն այլ անձի տրամադրած վարորդը կրկին կտուգանվի 100 հազար դրամով:

Վարորդները 100 հազար դրամով կտուժեն, եթե երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցեն: Այս դրամական չափի տուգանքը կիրառվում է նաև տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել