Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ամփոփված և թարգմանված տարբերակը սեպտեմբերի 19-20-ը ներակայացվել էր «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագետներին: Այն այսօր արդեն վերջնական քննարկման կդրվի Հայաստանի նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը:
«Մենք այսօր պետք է վերջնական քննարկենք, քվեարկենք ու որոշենք, թե ինչ տեսքով ենք ներկայացնելու այն»,- ասաց պարոն Դանիելյանը` հավելելով, որ հայեցակարգի նախագիծը նախատեսում են նախագահին ներկայացնել վաղը:
Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կսկսի քաղաքական քննարկումները հաստատված հայեցակարգի շուրջ:
Ի դեպ, մինչ այս հանձնաժողովի մեկ այլ անդամ Գագիկ Ղազինյանը փոխանցել էր, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները դրական են գնահատել հայեցակարգը: