“Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները” թեմայով գիտաժողով

Հոկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ “Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները” թեմայով, որի բացմանը ներկա կլինի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Համաժողովին կմասնակցեն ինչպես Դատական կատարողների  միջազգային  միության, այնպես էլ թվով 18  երկրների՝  Հայաստանի, Արցախի, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի  համապատասխան կառույցների պատվիրակությունները, որոնցից 15-ը ներկայացված են կառույցների առաջին դեմքերի մակարդակով, ինչը աննախադեպ է նմանատիպ միջոցառումների կազմակերպման պրակտիկայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել