ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու հոկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի աշխատանքներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատվիրակության կազմում ընդգրկված են նաև էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում է նախարարի մասնակցությունը ՀԲ և ԱՄՀ լիագումար նիստին, ՀԲ և ԱՄՀ Նիդերլանդական խմբի հանդիպմանը` որպես Համաշխարհային բանկի խմբում Հայաստանի Հանրապետության կառավարիչ: Ակնկալվում է Կարեն Ճշմարիտյանի մասնակցությունը նաև համաշխարհային տնտեսության ներկա զարգացումների, առկա մարտահրավերների ու ապագայի տեսլականի շուրջ մի շարք բարձրաստիճան քննարկումների:

Այցի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկկողմ հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն այդ կառույցների հետ Հայաստանի համագործակցության արդյունքներն ու հեռանկարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել