Նոր նշանակում ՀՀ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետի 03.10.2014 թ. հրամանով ՀՀ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Ստորև ներկայացնում ենք Արամ Զաքարյանի կենսագրությունը:

Ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:
1981թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: 2000թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
1980 – 1982 թթ. ծառայել է զինված ուժերում:
1982– 1986 թթ. զբաղեցրել է ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով տեսչության տեսուչի պաշտոն,
1986 – 1991 թթ. եղել է ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
1991 – 1993 թթ. զբաղեցրել է ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը,
1993 – 1994 թթ. եղել է Կոտայքի տարածքային ՆԳ վարչության պետ,
1994թ. ընթացքում եղել է Կազմակերպված հանվարության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, այնուհետև՝ Էջմիածնի ՆԳ բաժնի պետ,
1994 – 1995 թթ. զբաղեցրել է Էջմիածնի տարածքային ՆԳ վարչության պետի պաշտոնը,
1995 – 1999 թթ. եղել է Երևանի ՆԳ վարչության պետ,
2000 – 2002 թթ. զբաղեցրել է ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի պաշտոնը,
2002 թ. ընթացքում եղել է Արագածոտնի մարզային ՆԳ վարչության պետ,
2002 – 2004 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը,
2004– 2010 թթ. եղել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ,
2011 թ. ընթացքում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,
2011 – 2013 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2013 –2014 թթ.զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 03.10.2014 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:

Արամ Զաքարյանը պարգևատրվել է հետևյալ շնորհակալագրերով ու հուշամեդալներով.

ՀՀ Նախագահի հրամանագրով` 15.04.2005 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2006 թ.` «Շնորհակալագրով»,
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2009 թ.` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2014 թ.` Վարչապետի հուշամեդալով,
ինչպես նաև բազմիցս պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների կողմից:

Լուսանկարը՝ police.am-ի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել