Նախարարը ներկայացրել է ՀՀ օրենքների նախագծեր

Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկման է ներկայացրել Հանրային դրամական պահանջների վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծը (այսուհետ` Նախագիծ), ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը» (այսուհետ` Հայեցակարգ): Արդարադատության նախարարն իր զեկույցում բովանդակ ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Իր զեկույցում արդարադատության նախարարն անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` ընդգծել է, որ ներկայում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նախագծով նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ, այն դեպքում, երբ ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, ինչպես նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջով անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարումը հնարավոր է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով, ինչը կհանդիսանա մարդու իրավունքների դատական պաշտպանության երաշխիք: Քանի որ այդ դեպքերում, հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, ընդհուպ սեփականության իրավունքի սահմանափակման, ուստի անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորինս լայն երաշխիքներ ստեղծել՝ դատական ընթացակարգի միջոցով ապահովելով սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացքում հավասարակշռվածությունը:

Նախարարի խոսքով` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը: Ընդ որում, հայց ներկայացնելիս պետք է ապացույցներ ներկայացվեն վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու, ինչպես նաև գումարն արտադատական կարգով բռնագանձելու անհնարինության մասին:

Այս մասին հաղորդում են արդարադատության նախարարությունից: Մանրամասները սկզբնաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել