Հասարակական հնչեղություն ունեցող գործերում իրավապահ մարմինների դիրքորոշումները կտրուկ փոխվում են. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը բացասական միտում է նկատում դատական համակարգի վերաբերմունքում` հասարակական հնչեղություն ունեցող գործերի նկատմամբ:

«Որ գործերը, որ մի փոքր հասարակական հնչեղություն են ստանում, միանգամից իրավապահ մարմինների դիրքորոշումներն այդ գործերով կտրուկ փոխվում են: Այսինքն` իրավաբանական մոտեցումներն են փոխվում` ինչ-ինչ մտահոգություններով և ապահովագրող քայլերով պայմանավորված»,- նշեց նա:

Ուստի, ըստ պարոն Սարգսյանի` կայացվում են հնարավորինս ծանր մեղադրանքներ և սահմանվում նմանաբնույթ պատիժներ. «Կոպիտ ասած` այդ ամենն արվում է, որպեսզի ավելորդ խոսակցությունների տեղիք չտան և դատարաններին չմեղադեն, թե որևէ անձի պաշտպանեցին: Այստեղ հետևյալ տրամաբանությունն է գործում` նախաքննության ընթացքում հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել, ուղարկել դատարանին, եթե այն կփոխի, ոչինչ, սակայն նույն տրամաբանությամբ գործում է դատարանը»:

Ի դեպ, հասարակական նման հնչեղություն ունեցող գործերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել