Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռաֆիկ Սաֆարյան գտնում է, որ այս ինստիտուտը զարգացել է: Նրա խոսքերով Փաստաբանների պալատի ներքո գործող գրասենյակի գործունեությանը խոչընդոտող ոչինչ չկա, միակ խնդիրը կապված է դատական համակարգի հետ. «Դատական մարմինները, այդ թվում` նաև քննչական մարմինները, դատախազները, պատշաճ կարգով իրենց լիազորությունները չեն իրականացնում: Ինչն էլ նպաստում է անարդար և ոչ լիարժեք դատական ակտերի հրապարակմանը»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Պարոն Սաֆարյանը 30 տարի աշխատել է քննչական համակարգում, ունի հանրային պաշտպանի 7 տարվա փորձ: Խոսելով Սահմանադրական բարեփոխումներից` նա դրական գնահատեց այս գործընթացը, բայցև շեշտեց. «Հիմնականը պետք է հասնել նրան, որ օրենքը կիրառվի դատարանների կողմից, հակառակ դեպքում` ոչ մի բարեփոխում արդյունք չի տա»: