Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը:

Դավիթ Վարդանյանը դատապարտեց ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով ՀՀ Քրեական Օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ և 268 հոդվածի 3-րդ մասերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այսինքն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` թմրամիջոցների մաքսանենգությունը: Նշված հոդվածներից առաջինը սահմանում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ 2-ից 4 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել