Օգոստոսի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Սաֆարյան փողոցի թիվ 4 հասցեի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պողոս Խ.-ին, որը օգոստոսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: