«Կառավարության վերջին նիստին Հովիկ Աբրահամյանի անթաքույց զայրույթն իր ղեկավարած կաբինետի որոշ անդամների համար անհետևանք չի մնալու»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ` վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել մի քանի օր առաջ տեղի ունեցած իր և գործարարների հանդիպումով, ավելի ճիշտ` դրանից հետո որոշ գերատաեսչություններում կատարված ուսումնասիրություններով:
Հովիկ Աբրահամյանն առաջիկայում պատրաստվում է կադրային փոփոխություններին զարկ տալ ` փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ օրաթերթի այսօրվա համարում: